Հայաստանն առաջին անգամ մեդալ ունի պարադահուկավազքի միջազգային մրցաշարում

02 Դեկտեմբերի 2024, 12:17

Սպորտ

Պատմության մեջ առաջին անգամ հայ մարզիկը մեդալ է նվաճել պարադահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում: Այս մասին հայտնում են Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայից։

«Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն (Աշոցք) առաջին անգամ Հայաստանի պարադահուկավազքի պատմության մեջ գրավեց երրորդ հորիզոնականը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։ Սա Գարիկի դեբյուտն էր միջազգային մրցաշարերում, և Հայաստանի պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը»,– ասված է հաղորդագրությունում։

Գարիկը հունվարին Թուրինում մասնակցելու է Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական 32-րդ խաղերին։ Նշվում է, որ հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու խաղերում։