Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Չինաստանում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում
02 Օգոստոսի 2023, 20:11
Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը։ Ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:
Այս մարզաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը մեկնարկում 2։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Մահար Ասադզադեի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին և լքել պայքարը:
Վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածության որակավորման փուլում, զբաղեցնելով առաջին տեղը, դուրս է եկել եզրափակիչ: