Հայաստանն արձագանքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պահանջների խստացմանը
15 Հուլիսի 2025, 19:50
Հայաստանը խստացրել է ծաղկային արտադրանքի արտահանման վերահսկողությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից պահանջների բարձրացումից հետո:
Վերջերս, երբ Ռուսաստանն արգելել է ծաղիկներով բեռնված բեռնատարների մուտքն իր երկիր, բացահայտվել են բուսասանիտարական նորմերի լուրջ խախտումներ։ Ստուգումները ցույց են տվել բույսերի համար վտանգավոր հիվանդությունների և վիրուսների առկայությունը:
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ արտադրողները պարտավոր են խստորեն պահպանել սանիտարական կանոններն, այդ թվում՝ արտերկիր ուղարկելուց առաջ ջերմոցներում բույսերի պարտադիր մշակումը: