Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է
17 Հունվարի 2026, 16:40
Ըստ World Travel Index վարկանիշի տվյալների՝ Հայաստանը 193 երկրների շարքում զբաղեցրել է 13-րդ տեղը՝ հայտնվելով զբոսաշրջիկների համար անվտանգության մակարդակով համաշխարհային առաջատարների թվում:
Ինդեքսը կազմվել է հատուկ մեթոդաբանությամբ, որն օգտագործում է արհեստական բանականություն և վերլուծում է այն հիմնական պարամետրերը, որոնք ազդում են ճանապարհորդների հարմարավետության ու անվտանգության վրա:
Առաջին տեղը զբաղեցրել է Տուվալու պետությունը։ Լավագույն տասնյակում են Ավստրալիայի և Օկեանիայի տարածաշրջանի երկրները, ինչպես նաև եվրոպական մի քանի փոքր պետություններ:
Եվրոպայում Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Սան Մարինոյին, Անդորրային և Մոնակոյին: Հետխորհրդային տարածքում Հայաստանը դարձել է վարկանիշի բացարձակ առաջատարը: