Արդյունաբերական արտադրանքի ծավալով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարն է
18 Հուլիսի 2024, 18:41
2024 թվականի հունվար-մայիսին Հայաստանն արդյունաբերական արտադրանքի ծավալով դարձել է ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարը, գրում է «Sputnik Near Abroad»-ը։
Նշվում է, որ Հայաստանը 22% աճ է գրանցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ։
Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 8 տոկոս, երրորդում՝ Ռուսաստանը՝ 5,2 տոկոս աճով։ Ղազախստանն արձանագրել է 3 տոկոս աճ, Ղրղզստանը՝ 2,6 տոկոս։
ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը 2024 թ-ի 5 ամիսների ընթացքում աճել է 5,2%-ով։