«Հայաստանն ինձ ապշեցրեց, ես տեսա նրա հմայքն ու սիրահարվեցի»․ Անդրեա Ուլիվի

07 Հունիսի 2023, 23:30

Հայեր

Իտալիայի Լորետո քաղաքի «Pontificio Santa Casa Museum» թանգարանում բացվել է «Հայաստանի առեղծվածային լույս» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Անդրեա Ուլիվիի կողմից 2009-2014 թվականներին Հայաստանում արված սեւ ու սպիտակ լուսանկարները:

Հայ ժողովուրդն ու նրա ինքնությունը ներկայացվում են ուրախ ու տխուր դեմքերով՝ լուրջ ու բովանդակալից։ Երեխաների, կանանց, տղամարդկանց ու ծերերի դեմքերը՝ հպարտ եւ իմանալով, որ հայ են։ Դեմքեր, որոնք չի կարողացել մարել անգամ «մեծ չարիքը»՝ 1915 թվականի ցեղասպանությունը։

Անդրեա Ուլիվին պատմում է լուսանկարչության եւ Հայաստանի հանդեպ իր կրքի մասին։ «Հայաստանն ինձ ապշեցրեց, ես տեսա նրա հմայքն ու սիրահարվեցի։ Ես սիրում եմ լուսանկարել այս երկիրը, դա լիակատար սիրո ժեստ է: Ես չեմ կարող լուսանկարել, քանի դեռ իրական հարաբերություններ չունեմ առարկայի հետ: Այն, ինչ ես լուսանկարում եմ, ինձ հարցեր են տալիս՝ այսպես է ծնվում երկխոսությունը»,- նշել է նա։

Հիմա եթերում