Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր սահմանների նկատմամբ․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս
10 Օգոստոսի 2025, 20:03
Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր սահմանների նկատմամբ: Այս մասին Սիսիանում լրագրողների հետ զրույցում ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը:
«Իրանը շարունակում է մնալ իր դիրքորոշմանը. Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն չպետք է լինի, որքան էլ գեղեցիկ արտահայտություններով փաթեթավորվի։ Հայաստանն ու Իրանը երկու հնագույն պետություններ են, դրանք գոյություն են ունեցել դեռ այն ժամանակ, երբ որոշ արևելյան հարևաններ դեռ չկային։ Երևանն ու Թեհրանն ընդունակ են ինքնուրույն լուծելու իրենց հարցերը»,- ասել է նա։