Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն. Ալիև

23 Ապրիլի 2024, 16:00

Քաղաքականություն

Այն, ինչ հիմա կատարվում է մեր սահմանին, ցույց է տալիս, որ մենք միջնորդների կարիք չունենք։ Այս մասին Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և դրա հեռանկարներին:

«Եթե մեզ առանձին թողնեն, վաղ թե ուշ մենք կհասնենք համաձայնության։ Խաղաղությանն ավելի մոտ ենք, քան երբևէ։ Նույնիսկ Մադրիդյան սկզբունքերի շուրջ չէինք կարողանում համաձայնության գալ, չունեինք նույնիսկ խաղաղության պայմանագրի նախագիծ, իսկ այսօր արդեն ունենք։

Եթե պայմանագիր ստորագրվի, այն պատմական կլինի երկու երկրների համար։ Կարևոր է, որ մենք երկուսս էլ քաղաքական կամք ունենք այն ստորագրելու համար», — նշել է Ալիևը։