Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ. Բոճորիշվիլի

11 Ապրիլի 2025, 13:18

Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ. այս մասին «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ ասել է արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։

«Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը, խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովվի: Մենք պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները երկու գործընկերների, երկու հարևանների հետ»,- ընդգծել է Բոճորիշվիլին։