Հայաստանն ու Իրանը մտադիր են պարզեցված մաքսային միջանցք ստեղծել

26 Հոկտեմբերի 2025, 15:20

Քաղաքականություն

Հայաստանն ու Իրանը մտադիր են պարզեցված մաքսային միջանցք ստեղծել։ Կողմերը ներկայումս բանակցություններ են վարում համաձայնագրի կնքման շուրջ, որոնք կավարտվեն մոտ ժամանակներս: Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Ակտիվորեն առաջ է ընթանում նաև ԱՄՆ-ի հետ համագործակցությունը մաքսային համակարգի համար սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև մոնիթորինգի որոշ համակարգերի ներդրման ուղղությամբ»,- նշել է նա: