Հայաստանն ու Թուրքիան Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը կանցկացնեն
07 Սեպտեմբերի 2025, 12:04
Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը, գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Այս նպատակով անցակետով Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ:
Բանակցությունների ընթացքում կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև պաշտոնյաները կարող են քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացումը: