Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ

10 Դեկտեմբերի 2023, 14:27

Քաղաքականություն

Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ս. թ. փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ, սակայն մինչ այժմ այս ուղղությամբ պրակտիկ աշխատանքներ չեն իրականացվել»,-ասվում է պատասխանում։