Հայաստանն ունի գործազրկության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ երկրների շարքում

14 Դեկտեմբերի 2023, 00:50

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական տնտեսական միության պետությունների զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2023 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 827,2 հազար մարդ՝ նվազելով 11,9%-ով: Այս մասին գրում է ritmeurasia.ru-ն:

Աշխատանք փնտրողների ընդհանուր թիվն այժմ կազմում է աշխատուժի 0,9%-ը։ 2022 թվականին այս ցուցանիշը կազմել է 1 տոկոս։

Գործազրկության ամենաբարձր մակարդակը՝ 11,7%, գրանցվել է Հայաստանում։
Բելառուսում այն ​​կազմել է 3,4%, Ղազախստանում՝ 4,7%, Ղրղզստանում՝ 4,9%, Ռուսաստանում՝ 3,0%։