Հայաստանն ընդգրկվել է համալսարանների շրջանավարտների համար ամենագրավիչ երկրների թոփ 20-ում

12 Փետրվարի 2025, 13:16

Տնտեսություն և Բիզնես

The Economist Footloose ինդեքսը կազմել է ցանկ, որտեղ ներկայացրել է համալսարանների՝ 2010 — 2012թթ-ի, 2013 — 2015թթ-ի, 2016 — 2018թթ-ի և 2021 — 2023թթ-ի շրջանավարտների համար 20 ամենագրավիչ երկրները: Թոփ 20-ում է հայտնվել նաև Հայաստանը:
Ըստ ինդեքսի՝ ցուցակը գլխավորում է Կանադան, որին հաջորդում են Ավստրալիան և ԱՄՆ-ը:

Ինդեքսը հիմնված է Gallup World Poll-ի ամենամյա հարցման տվյալների վրա, որին մասնակցել է ամբողջ աշխարհից 150 000 մարդ: Մասնակիցներին տրվում է հետևյալ հարցը՝ արդյոք նրանք ցանկանում են տեղափոխվել արտերկիր, և եթե այո, ապա որտեղ: Հաշվի են առնվել միայն բարձրագույն կրթություն ունեցողների պատասխանները։