Հայաստանն ընդգրկվել է Պարենի ոլորտում ինքնաբավ 50 երկրների ցանկում
02 Օգոստոսի 2025, 19:45
Հայաստանը դասվել է աշխարհի 50 պարենային ինքնաբավ երկրների շարքում։ Այս մասին ասվում է Nature Food ամսագրում 2025 թվականի մայիսին հրապարակված հետազոտության մեջ։ Փորձագետները վերլուծել են ներքին արտադրության մակարդակը 184 երկրներում՝ ըստ մթերքների յոթ հիմնական կատեգորիաների՝ մրգեր, բանջարեղեն, հատիկաընդեղեն, օսլա պարունակող մթերքներ, միս, ձուկ և կաթնամթերք:
Ինքնաբավությունը գնահատվում է ներքին պահանջարկն ամբողջությամբ ծածկելու երկրի կարողությամբ. 100 տոկոս ցուցանիշը նշանակում է ամբողջական ապահովում, ավելի բարձր՝ արտահանման ներուժի առկայություն, ավելի ցածր՝ կախվածություն ներմուծումից:
Հայաստանն ինքնաբավություն է ցուցաբերում կաթնամթերքի (292%), մրգերի (222%), մսի (209%), բանջարեղենի (168%), ձկների (111%) ոլորտներում՝ զիջելով միայն օսլա պարունակող (43%) և լոբազգիների (19%) մթերքներին։