Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված կոնֆլիկտի դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ
13 Դեկտեմբերի 2023, 13:24
1954թ. Հաագայի կոնվենցիայի 2-րդ (1999թ.) Արձանագրության կողմերի 10-րդ հանդիպման ժամանակ Հայաստանը ընտրվել է Զինված կոնֆլիկտի դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ:
Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Անկեղծ շնորհակալություն մեր թեկնածությանը ցուցաբերած արժեքավոր աջակցության համար»,- նշել է Անի Բադալյանը։