Հայաստանում 2023 թ-ին արդյունաբերական արտադրությունն աճել է 4,1%-ով. ԵՏՀ
17 Փետրվարի 2024, 11:38
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արդյունաբերական արտադրության ծավալը 2023 թվականի արդյունքներով 2022 թվականի համեմատությամբ աճել է 3,7 %-ով։ Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական միության տարածած հաղորդագրության մեջ:
«2023 թվականի հունվար-դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրության ծավալը 2022 թվականի հունվար-դեկտեմբերի մակարդակի նկատմամբ կազմել է 103,7%: Արդյունաբերական արտադրության աճ է գրանցվել Բելառուսում՝ 7,7%, Ղազախստանում՝ 4,3%, Հայաստանում` 4,1%, Ռուսաստանում՝ 3,5%, Ղրղզստանում՝ 2,7%»,- ասվում է զեկույցում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից նշել են, որ մշակող արդյունաբերությունում արտադրության ծավալն աճել է 7,4%-ով, էլեկտրաէներգիայի մատակարարման, գազի, գոլորշու և օդորակման ոլորտում՝ 0,3%-ով։ Միաժամանակ արտադրության ծավալը նվազել է, մասնավորապես, հանքարդյունաբերության և քարհանքի արդյունաբերության ոլորտում՝ 0,6%-ով։