Հայաստանում 2025 թ. հունվար-մայիսին արդյունաբերական արտադրությունը նվազել է

26 Հուլիսի 2025, 13:30

Տնտեսություն և Բիզնես

2025 թ. հունվար-մայիսին ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 1.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Աճ է գրանցվել միության գրեթե բոլոր երկրներում, բացի Հայաստանից, որտեղ, ընդհակառակը, նկատվել է նվազում։ Մասնավորապես, Ղրղզստանում արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 13.8%-ով, Ղազախստանում՝ 6.4%-ով, Ռուսաստանում՝ 1.3%-ով, իսկ Բելառուսում՝ 1%-ով։