Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում «ԱՄՆ բանակը մտել է Զանգեզուր» վերնագրով հրապարակմանը
07 Օգոստոսի 2024, 17:45
caliber կայքում հրապարակված «ԱՄՆ բանակը մտել է Զանգեզուր» վերնագրով հոդվածի կապակցությամբ News.am-ի թղթակիցը կապ է հաստատել Երևանում ԱՄՆ դեսպանատան հետ։
«Հուլիսի 24-ին ավարտվեցին «Արծիվ գործընկեր» զորավարժությունները՝ ուղղված Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև համագործակցության բարձրացմանը։ Կարող ենք հաստատել, որ ամերիկյան ողջ տեխնիկան և անձնակազմը լքել են Հայաստանը»,- ասել են դեսպանատնից: