Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլի մանկապատանեկան ճամբարը
30 Մայիսի 2023, 22:50
Ճամբարը Հայաստանի մարզերից 160 պատանիների հնարավորություն է տվել մարզվելու աշխարհի լավագույն մենթորների մոտ:
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացնում է Ամերիաբանկը: Դրան միացել են Հայաստանի առաջատար բրենդները, ինչպիսիք են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) և «Տաշիր» ընկերությունների խումբը։
Ճամբարն անցկացվում է «Միասին այսօր խփենք վաղվա գոլը» կարգախոսի ներքո: Մասնակցում են Հայաստանի մարզերից 11-15 տարեկան տղաներ և աղջիկներ, ովքեր հանդես են գալիս մարզային ակումբներում, մասնակցել և աչքի են ընկել Հայաստանի Ֆուտբոլի ակադեմիայի մրցաշարերում և լավագույնն են իրենց խաղային դիրքերում: