Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը

31 Մայիսի 2023, 10:46

Հայեր

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը:

Ճամբարը Հայաստանի մարզերի 160 պատանիների հնարավորություն կտա մարզվել աշխարհի լավագույն մենթորների հետ։

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացվում է Ամերիաբանկի կողմից: Դրան միացել են հայկական առաջատար բրենդներ, ինչպիսիք են Թիմ Տելեկոմ Արմենիան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՄՄԿ) և Տաշիր ընկերությունների խումբը։

Ճամբարն անցկացվում է «Այսօր միասին խփենք վաղվա գոլը» կարգախոսով։ Դրան մասնակցում են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան տղաներ և աղջիկներ, ովքեր հանդես են գալիս մարզային ակումբներում, մասնակցել ու գերազանց են հանդես եկել Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մրցաշարերին և լավագույնն են իրենց խաղային դիրքերում։