Հայաստանում առավելագույնն ենք անում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար. Արարատ Միրզոյան

02 Հոկտեմբերի 2024, 13:00

Քաղաքականություն

Վարշավայի անվտանգության ֆորումին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրել է՝ իրենք առավելագույնն են անում տարածաշրջանում խաղաղության հասնելու համար՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում սրացումների մասին հարցին:

«Հույս ունենք, որ այս կոնֆլիկտը լուծում կստանա՝ որքան հնարավոր է շուտ։ Մենք Հայաստանում առավելագույնն ենք անում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Իհարկե, մենք անհանգստացած ենք, երբ հարևան այլ երկրներ միմյանց հրթիռային հարվածներ են հասցնում»,– ասել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաև անդրադաձել է այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս կգա:

«Կարծում եմ, որ բոլորս պետք է ավելի զգույշ լինենք։ Գաղտնիք չէ, որ կայունությունը պետք է լինի առաջնահերթություն, և այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ, պետք է լավ հաշվարկվի, կառավարվի, նկատի ունեմ ռիսկերի կառավարումը», — ասել է Արարատ Միրզոյանը: