Հայաստանում արդեն հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 42 716 անձ

15 Հունվարի 2024, 19:31

Քաղաքականություն

Հայաստանում արդեն հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 716 անձ: Այս մասին հայտարարել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ առաջնահերթություն է տրվել 63 տարեկանից բարձր անձանց, որպեսզի կենսաթոշակ ստանալու հետ կապված խնդիրներ չառաջանան։

«42716-ից 13747–ը եղել են 63 տարեկանից բարձր քաղաքացիներ, ինչը ամբողջ թոշակառու բնակչությունն է։ Կենսաթոշակի մասով այս խնդիրը լուծված է»,– ասել է Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով՝ փորձ է արվում ավելի արդյունավետ կառավարել ստեղծված իրավիճակը։ 

«Մենք փորձում ենք ամբողջությամբ էլեկտրոնային հաշվառմանն անցնել, ուղղակի դա չի կարող վերաբերվել զուտ միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, դա առավել մասշտաբային միջոցառում է, որը որոշակի ժամանակ է պահանջում»,- նշել է Ղազարյանը։

Հիմա եթերում