Հայաստանում տրամաբանական կլիներ ռուսական նախագծով էներգաբլոկ կառուցել. ՄԱԳԱՏԷ-ի փոխտնօրեն

25 Սեպտեմբերի 2025, 12:00

Քաղաքականություն

Հայաստանի համար առավել տրամաբանական կլիներ կառուցել ռուսական նախագծով նոր էներգաբլոկ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ՄԱԳԱՏԷ-ի Ատոմային էներգիայի դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չուդակովը «World Atomic Week» միջազգային համաժողովի շրջանակում։

«Հայաստանին ատոմակայան է պետք, և տրամաբանական է գոյություն ունեցողի փոխարեն ռուսական նախագծով նոր էներգաբլոկ կառուցելը։ Դա միանգամայն տրամաբանական է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տրամաբանությունը միշտ չէ, որ աշխատում է, և քաղաքական որոշումներն են գերակշռում», — ասել է Չուդակովը:

Որպես օրինակ նա բերել է իրավիճակը Արևելյան Եվրոպայում։

«Տեղադրվում են բացարձակ չփորձարկված էներգաբլոկներ, միայն թղթի վրա գոյություն ունեցող։ Եվ չկան պիլոտային ծրագրեր: Բայց դրանք միայն գնում են նրա համար, որ չգնեն ռուսական նախագիծ, որը փորձարկված է, հուսալի է, իրեն լավ է դրսևորել և լավ է աշխատում», — նշել է Չուդակովը։