Հայաստանում աղքատ քաղաքացի չէր լինի, եթե չունենայինք նման ղեկավարություն․ հարցում՝ Արագածոտնի մարզում
03 Մարտի 2026, 15:20
Հայաստանում աղքատ քաղաքացի չէր լինի, եթե չունենայինք նման վարչապետ ու ղեկավարություն։ Այդպիսի կարծիք են հայտնել Արագածոտնի մարզի բնակիչները։
«Նիկոլ Փաշինյանը միայն մտածում է իր և ՔՊ-ի մասին, ալան-թալանի մասին։ Մարդկանց նեղությունից հանելու փոխարեն, նրանց ավելի սեղմեցին ցեխի մեջ»,- նշել է բնակիչներից մեկը։
Քաղաքացիների խոսքով՝ աղքատության պատճառ է նաև թերի կրթությունը, ինչը պետությունն օգտագործում է մարդկանց մանիպուլացնելու համար։
«Այո, մենք կրթական լուրջ խնդիր ունենք։ Հասարակությունն այսօր չի տարբերում ճիշտ ինֆորմացիան սխալից։ Եվ իշխանությունները ֆեյքերի միջոցով կարողանում են մոլորեցնել հասարակ ժողովրդին, այդ մի բանն իրենց մոտ շատ լավ ստացվում է»,- ընդգծել է հարցման մասնակիցներից մեկը։