Հայաստանում բացվել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»
05 Հուլիսի 2024, 09:44
Երիտասարդ դիրիժորների համար նախատեսված ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացվում են վարպետության դասեր, ինչպես նաև «Բեմից դուրս դիրիժորական աշխատանքի գաղտնիքները» թեմայով սեմինար:
Դիմորդների համար որպես ուղղորդող հանդես կգա Վասիլի Պետրենկոն, որը ղեկավարում է Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Վերջերս նրա պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։
Դասընթացի ավարտին մասնակիցները մաեստրո Պետրենկոյի հետ կմասնակցեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք գալա համերգին:
Վասիլի Պետրենկոն աշխարհահռչակ ռուս-բրիտանական դիրիժոր է, Ե.Ֆ. Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, Լիվերպուլի թագավորական սիմֆոնիկ նվագախմբի և Օսլոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի նախկին գլխավոր դիրիժորը: