Հայաստանում ծաղիկ արտադրող ընկերություններից 26-ը ՌԴ արտահանելու թույլտվություն չեն ստացել
13 Օգոստոսի 2025, 19:48
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանից ծաղիկների մատակարարմամբ զբաղվող 47 ընկերությունից 26-ը չեն կարողացել Ռուսաստան արտահանելու համար լիցենզիա ստանալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետ-տեսուչներն արդեն մեկ ու կես ամիս է համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։
Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր։
ՀՀ ՍԱՏՄ և ՌԴ գործընկեր կազմակերպության` Ռոսսելխոզնադզորի, համատեղ աշխատանքները շարունակվում են, սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր»,- նշված է հաղորդագրությունում։