Հայաստանում չկա իշխանություն․ Բագրատ Սրբազան

15 Մայիսի 2024, 17:16

Քաղաքականություն

«Մարդիկ մոտենում ու ասում են՝ եթե այս շարժումն էլ հաջողություն չունեցավ, մենք այլևս չենք մնալու Հայաստանում: Դուք իշխանություն այլևս չունեք Հայաստանում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու ցույց տալով Ազատության հրապարակի հարակից փողոցներում հավաքված բազմաթիվ մարդկանց նշել է՝ «Այ սա է իշխանությունը»:

Նրա խոսքով՝ իշխանություն չկա այս երկրում, այլ կան մարդիկ, որ բասկետբոլ են խաղում, կով են կթում, բասկետբոլի ցանցեր են ստուգում։