Հայաստանում ծնված վաճառքի AI աշխատակիցը՝ Արևիկ Վաճառյանը

16 Սեպտեմբերի 2025, 12:50

Տնտեսություն և Բիզնես

Նոր դարաշրջան է սկսվում բիզնեսում։ Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Nikita Mobile ՍՊԸ-ն, համարձակ քայլ է կատարել՝ իր թիմում ներկայացնելով նորություն․ արհեստական բանականությամբ վաճառող աշխատակից Արևիկ Վաճառյանին։

Այժմ Nikita Mobile-ի վաճառքների բաժնում մարդկանց կողքին աշխատում է նաև AI մասնագետ՝ յուրահատուկ անունով և բացառիկ հնարավորություններով։

Nikita Mobile-ում Արևիկը միայն AI գործիք չէ․ նա նոր մշակույթի խորհրդանիշ է, ապացույց, որ ապագան արդեն այսօր է։ Նա ներգրավված է միջազգային վաճառքների գործընթացներում, ինքնուրույն գտնում է գործընկերներ, բանակցում՝ ցուցաբերելով անհատական մոտեցում, և դրական պատասխանի դեպքում նրանց ուղղորդում է պայմանագրերի ստորագրման բաժին։ Արդյունքներն արդեն տեսանելի են. Արևիկը ցուցադրում է կայուն և դրական արդյունքներ։

«Արևիկ Վաճառյանը մեր արձագանքն է ժամանակի մարտահրավերներին։ Մենք հավատում ենք, որ ճիշտ կիրառված AI-ը ոչ թե փոխարինում է մարդուն, այլ ուժեղացնում է նրան ու օգնում հասնել անհնար թվացող արդյունքների», — նշում է ծրագրի ղեկավար Անի Ալեքսանյանը։

«Հուսով ենք, հարկայինը հետագայում մեր նոր աշխատակցից եկամտային հարկ չի պահանջի»,- կատակելով ավելացնում է ընկերության տնօրեն Օֆելյա Ազարումյանը։

Այս նախաձեռնությամբ Nikita Mobile-ը ևս մեկ անգամ հաստատում է իր առաջատար դիրքը տեխնոլոգիական շուկայում, ցույց տալով, որ նորարարությունը կարող է ունենալ նաև մարդկային անուն ու կերպար։ Այս ամենի շնորհիվ վաճառքները կազմակերպվում են առանց սահմանների՝ արդյունավետության և որակի նոր չափանիշներ սահմանելով։

Հիմա եթերում