Հայաստանում ԵՄ առաքելությունն ավելի շատ զբաղված է Արևմտյան դաշինքներին հետաքրքրող հարցերով. Լավրով

14 Հունվարի 2025, 14:50

Քաղաքականություն

ՀՀ-ում գտնվող Եվրամիության դիտորդական առաքելությունն ավելի շատ զբաղված է ոչ այնքան Հայաստանին, որքան արևմտյան դաշինքներին հետաքրքրող հարցերով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նաև մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը՝ նշելով, որ դա երկու պետությունների սուվերեն որոշումն է, կարևոր է ոչ թե փաստաթղթի անվանումը, այլ թե ինչ է դրանից բխում:

«Ես լսել եմ, որ Արարատ Միրզոյանը (ՀՀ ԱԳ նախարար) Բլինքենի հետ ստորագրել է համաձայնագիր, ռազմավարական գործընկերության պայմանագիր, բայց, կրկին, դա երկու պետությունների սուվերեն որոշումն է։ Կարևորը ոչ թե ինչ է ստորագրել կամ ինչպես է այն կոչվում, այլ ինչ է բխում դրանից», — ասել է Լավրովը։