Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող միջոց է Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի համար. Ֆրանսուա-Քսավյե Բելամի
17 Սեպտեմբերի 2023, 18:54
«Ուրախ եմ, որ մենք դիտորդական առաքելություն ստեղծեցինք և ուղարկեցինք Հայաստան, կարծում եմ, որ դա զսպող միջոց է Ադրբեջանի ագրեսիայի դեմ»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանի-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա-Խավիե Բելամին Alpha News-ի հետ զրույցում։
Նա հույս է հայտնել, որ այդ առաքելությունը կօգնի Ալիևին հետ պահել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակվելուց։
«Այժմ մենք տեսնում ենք, որ առաքելությունը գտնվում է Հայաստանի սահմանից այն կողմ։ Իհարկե, նա պետք է օբյեկտիվ գնահատի իրավիճակը, մենք խնդրեցինք հրապարակային գնահատական տալ իրավիճակին, բայց դա կարող է նաև զսպել հետագա ագրեսիան»,- ասել է Բելամին։