Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 1500-րդ պարեկությունն է իրականացրել

17 Հունվարի 2024, 13:04

Քաղաքականություն

Այսօր՝ հունվարի 17-ին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն իր 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության թվիթերի միկրոբլոգից։

«Առաքելության առջև դրված է տեղում իրավիճակը վերահսկելու և դրա մասին զեկուցելու առաջադրանք։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 օպերատիվ բազայից, որոնք տեղակայված են Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում ու Իջևանում»։