Հայաստանում գնաճը կազմել է 3,7%. ԵԱԶԲ

06 Հոկտեմբերի 2025, 20:30

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում գնաճը սեպտեմբերին կազմել է տարեկան կտրվածքով 3,7%՝ օգոստոսի 3,6%-ի դիմաց։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) շաբաթական մակրոակնարկում:

Սեպտեմբերին արագացել է սննդամթերքի գների աճը՝ նախորդ ամսվա 4,9%-ի դիմաց հասնելով 5,8% տարեկան կտրվածքով, ինչը կապված է պարենի միջազգային գների դինամիկայի հետ։ Միևնույն ժամանակ, դանդաղել է գնաճը ծառայությունների ոլորտում (նախորդ ամսվա 3,2%-ի դիմաց՝ 2,8% տարեկան կտրվածքով) և ոչ պարենային ապրանքների հատվածում (նախորդ ամսվա 1,1%-ի դիմաց՝ 0,9% տարեկան կտրվածքով)։

Կանխատեսվում է նաև, որ սպառողական գների աճն ընթացիկ տարում կպահպանվի ՀՀ Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի սահմաններում (3±1%)։

Հիմա եթերում