Հայաստանում գնաճը մեկ ասում աճել է 0,2%-ով
08 Սեպտեմբերի 2025, 23:20
Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 3,6%՝ հուլիսի 3,4%-ի դիմաց, հաղորդում է Եվրասիական զարգացման բանկը։
«Օգոստոսին արագացել է պարենային ապրանքների (տարեկան 4,9%՝ նախորդ ամսվա տարեկան 4,7%-ի դիմաց) և ոչ պարենային ապրանքների (տարեկան 1,1%՝ նախորդ ամսվա տարեկան 0,1%-ի դիմաց) գների աճը։
Արագացումը պայմանավորված է պարենային ապրանքների միջազգային գների և ներմուծվող ոչ պարենային ապրանքների գների դինամիկայով։ Միևնույն ժամանակ, դանդաղել է գնաճը ծառայությունների ոլորտում (տարեկան 3,2%՝ նախորդ ամսվա տարեկան 3,6%-ի դիմաց)։
Մենք ընթացիկ տարում կանխատեսում ենք սպառողական գների աճի պահպանում ՀՀ ԿԲ-ի նպատակային ցուցանիշի (3±1%) միջակայքում»,- ասվում է ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ։