Հայաստանում գործազրկության մակարդակը հասել է 13,3%-ի. Համաշխարհային բանկ

25 Փետրվարի 2025, 16:11

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում գործազրկության մակարդակը 2024 թվականի 3-րդ եռամսյակում, ըստ Համաշխարհային բանկի հետազոտության, կազմել է 13,3%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 12%։ Այս մասին հայտնում է Armenian Business Portal տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ հիմնական աճը գրանցվել է գյուղական շրջաններում։

Գործազրկության դեմ պայքարի նպատակով Կառավարությունը հաստատել է Զբաղվածության՝ 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը, որն ուղղված է աջակցելու 30-39 տարեկան երիտասարդներին, կանանց և սոցիալական նպաստ ստացողներին: