Հայաստանում գյուղմթերքի գներն աճել են 4,9%-ով․ ԵՏՀ
13 Նոյեմբերի 2025, 15:45
ԵԱՏՄ երկրներում գյուղմթերք արտադրողներն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10,2%-ով բարձրացրել են իրենց արտադրանքի գները։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ):
Մասնավորապես Հայաստանում գնաճը կազմել է 4,9%, Բելառուսում՝ 9,9%, Ղրղզստանում՝ 14,1%, ՌԴ-ում՝ 12,4%: Ղազախստանում գրանցվել է 3% գնանկում: Նշված ժամանակահատվածում բուսական արտադրանքի գնաճը կազմել է 13.5%, անասնաբուծական արտադրանքինը՝ 8.2%: Այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 8.9%, տարեսկզբի համեմատ` 1%:
2025թ. սեպտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ բուսական արտադրանքի գնանկումը կազմել է 2.3%, անասնաբուծական արտադրանքինը՝ 3.9%։
