Հայաստանում հանգիստը ռուսաստանցիների համար թանկացել է 5,2%-ով
17 Մարտի 2024, 21:50
Հայաստանում հանգիստը ռուսաստանցիների համար թանկացել է 5,2 տոկոսով: Այս մասին հայտնել է «Ռոսստատ»-ը (Պետական վիճակագրության դաշնային ծառայություն)։
Փետրվարի տվյալներով՝ 5,2 տոկոսով թանկացել են նաև դեպի Աբխազիա, Ադրբեջան և Վրաստան տուրերը, իսկ Ղազախստանում և Ուզբեկստանում՝ 4,5%-ով, Բելառուսում՝ 0,8%-ով:
Ըստ «Ռոսստատ»-ի՝ դեպի Թուրքիա տուրերի արժեքն էլ աճել է 10,9%-ով։