Հայաստանում հոգևորականների ձերբակալությունները կապված են քաղաքական հակամարտության հետ. Daily Caller

26 Օգոստոսի 2025, 11:30

Քաղաքականություն

Ամերիկյան «Daily Caller» պարբերականն ուշադրություն է հրավիրել Հայաստանում հոգևորականների ձերբակալությունների հետ կապված իրավիճակի վրա:

«Անպատշաճ սեռական վարքի մեղադրանքները յուղ են լցրել հնագույն քրիստոնեական երկրում լայնածավալ քաղաքական հակամարտության կրակին՝ ներգրավելով վարչապետին, բարձրագույն հոգևորականությանը և նույնիսկ միլիարդատեր գործարարին: Հակամարտությունը բորբոքվեց մայիսին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին մեղադրեց գաղտնի հայրության մեջ: Այն բանից հետո, երբ Հայ Առաքելական Եկեղեցին մերժեց մեղադրանքները, լարվածությունը միայն ուժեղացավ, ինչը հանգեցրեց հոգևորականների զանգվածային ձերբակալությունների և հունիսին պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքների: Ձերբակալվածների թվում է Սամվել Կարապետյանը՝ երկրի ամենահարուստ գործարարներից մեկը, ով ավելի վաղ վարչապետին մեղադրել էր երկրի գլխավոր կրոնական ինստիտուտի բացահայտ հետապնդման մեջ», — գրել է թերթը։

«Daily Caller News Foundation»-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Tashir Capital»-ի տնօրեն Նարեկ Կարապետյանը նշել է.

«Մեր կրոնը շատ խաղաղ է, և եպիսկոպոսների ձերբակալություններն այն չեն, ինչ մենք ուզում ենք 21-րդ դարում, մեր երկրում։ Մեզ համար դա կրոնական ազատության հարց է»։

Նշվում է նաև, որ Հայաստանի ԱԳՆ-ն մերժել է պարբերականի՝ իրավիճակը մեկնաբանելու խնդրանքը։

Հիմա եթերում