Հայաստանում Իրանի դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրերը
26 Հուլիսի 2024, 11:48
Հայաստանում Իրանի դեսպանը ևս հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրերը։
Mehr գործակալությունը փոխանցում է, որ Մեհդի Սոբհանին նշել է՝ նման լուրերով փորձում են ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը», — ասել է ՀՀ-ում Իրանի դեսպանը: