Հայաստանում կանցկացվեն Կորեայի մշակույթի օրեր
18 Մայիսի 2023, 19:50
Հայաստանում կանցկացվեն Կորեայի մշակույթի օրեր, որի շրջանակում մայիսի 19-21-ը տեղի կունենան կորեական ուտեստների պատրաստման դասընթաց, կորեական ֆիլմերի ցուցադրություն, թեկվոնդո առաջնություն և պարերի մրցույթ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա 2023 թ. մայիսի 19-ին՝ ժամը 17:40-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:
Միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանատան կազմակերպմամբ և ֆինանսական աջակցությամբ: