Հայաստանում կթողարկվեն համատեղ բրենդավորված քարտեր MasterCard-ի և UnionPay-ի հետ

12 Նոյեմբերի 2025, 20:20

Տնտեսություն և Բիզնես

Հայկական բանկերը քարտեր կթողարկեն ազգային վճարային «ԱրՔա» և չինական «UnionPay» համակարգերի համատեղ բրենդի ներքո, ինչպես նաև «MasterCard»-ի հետ։ Համապատասխան համաձայնագրերը ստորագրվել են երկու միջազգային վճարային համակարգերի հետ։

Ըստ պայմանավորվածությունների` Հայաստանում այդ քարտերը կսպասարկվեն ArCa-ի սակագներով, իսկ երկրից դուրս՝ UnionPay-ի կամ MasterCard-ի սակագներով։ Ակնկալվում է, որ 2026 թվականին քարտերը կհայտնվեն հայկական բանկերի պրոդուկտային պորտֆելում։

«ArCa»-«UnionPay» և «ArCa»-«MasterCard» քարտերն օգտատերերին կտրամադրեն տեղական և միջազգային առավելություններ։ ArCa քարտերի համար Հայաստանի ներսում կգործեն բոլոր բոնուսները, ներառյալ անկանխիկ գնումների համար 2% քեշբեքը, որը նախատեսվում է ներդնել 2026 թվականից։ Արտերկրում այդ քարտերի համար հասանելի կլինեն բոլոր առավելությունները, այդ թվում՝ Apple Pay և Google Pay ծառայությունները։