Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 7%-ով

24 Հուլիսի 2025, 18:30

Տնտեսություն և Բիզնես

2025 թվականի հունվար-մայիսին ԵԱՏՄ անդամ պետություններում մանրածախ առևտրի շրջանառությունը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,2%-ով։

Ընդ որում, աճ է գրանցվել Ղրղզստանում՝ 24.6%-ով, Բելառուսում՝ 9.3%-ով, Հայաստանում՝ 7%-ով, Ղազախստանում՝ 6.5%-ով, Ռուսաստանում՝ 2.3%-ով։