Հայաստանում միջին աշխատավարձը 100-120.000 դրամ է, 256.000-ը ուռճացված թիվ է. տնտեսագետ
12 Հունիսի 2023, 17:00
«Ակնհայտ է, որ 256.000 դրամ միջին աշխատավարձի ցուցանիշը ուռճացված թիվ է, քանի որ եթե ՏՀՏ, բանկային ոլորտներն ու պետական ապարատն առանձնացնենք, ապա միջին աշխատավարձը կկազմի 100-120.000 դրամ», — Alpha Newsroom-ի ուղիղ եթերում տնտեսագետ Աշոտ Թավադյանն այսպես է մեկնաբանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացրած ցուցանիշը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացիների միջին աշխատավարձը 666 դոլար է, որը Հայաստանի արժույթով կազմում է մոտավորապես 256.000 դրամ:
«ՀՆԱ-ն կարող ենք դոլարով սարքել նույնիսկ 8.000 դոլար, իսկ ՀՆԱ-ի արդյունքի աճը սարքել մինչև 30%, եթե դրամը շարունակենք ավելացնել», — ընդգծել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը:
Միջին աշխատավարձի իրական ցուցիչը հասկանալու համար անհրաժեշտ է աշխատավարձը դիտարկել ըստ հասարակության շերտերի՝ գործունեության ոլորտի, հասկանալ, թե որքան է բարձրացել կենսաթոշակի չափը, որքան է աճել պետական կառավարման ապարատի աշխատավարձի սանդղակը և այդ ամենը համապատասախանեցնել գնաճին:
«Տարբեր ոլորտներում աշխատավարձի պիկերը տարբեր են: Միջինացվածը հաշվելու նպատակով, թե 20+1,5:2, ապա կտեսնենք, թե ինչ լավ աճ կլինի, քանի որ մեծ թիվն անմիջապես ազդում է փոքրի վրա, բայց դա չի նշանակում, որ դա է միջին աշխատավարձի իրական ծավալը:
Մանրամասները՝ տեսանյութում: