Հայաստանում նախատեսվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը. ԱԳՆ

07 Սեպտեմբերի 2025, 13:30

Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը։