Հայաստանում նկարահանված վավերագրական ֆիլմն արժանացել է հեղինակավոր մրցանակի

10 Փետրվարի 2025, 12:32

Մշակույթ

Հայաստանում նկարահանված «Մարդասիրական օգնության բրիգադ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմն արժանացել է Golden Mike Award 2025 մրցանակին։ Այն շնորհում է Հարավային Կալիֆորնիայի ռադիոյի և հեռուստատեսության նորությունների ասոցիացիան։

Ֆիլմը պատմում է Ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի (AANSI), ինչպես նաև Արագածում 2023 թվականին յոթ երկրներից ժամանած 50 սփյուռքահայ ներկայացուցիչների վերապատրաստման մասին։