Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար հատուկ ընկերություն կստեղծվի

01 Օգոստոսի 2024, 11:45

Տնտեսություն և Բիզնես

Կառավարության որոշմամբ՝ նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով կստեղծվի «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ։

Նոր ընկերության բյուջեն, ըստ նախնական գնահատականի, 2024թ.-ի համար կկազմի 200 մլն դրամ։

Որոշման հիմնավորումների համաձայն՝ «Կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև (առաջարկվող տեխնոլոգիաների փաստաթղթերը մեծածավալ են՝ մի քանի հազար էջ, և առնչվում են բազմաթիվ մասնագիտական ոլորտների հետ), որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։ Վերջինս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:

Հիմա եթերում