Հայաստանում ունենք մարդասիրության ճգնաժամ․ Արամ Վարդևանյան

18 Հունվարի 2026, 13:25

Քաղաքականություն

Այն, ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի հետ այս յոթ ամիսներին, իսկապես աբսուրդ է: Այս մասին Սամվել Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա տեղեկացրել է, որ բացի տնային կալանք խափանման միջոցից, կիրառվել է համակցված խափանման միջոց` գրավ և բացակայելու արգելք։ 

«Հայաստանում ունենք մարդասիրության ճգնաժամ։ Երբ Սամվել Կարապետյանը բժշկական կենտրոնում էր, ներարկումն ընդհատեցին, և Սամվել Կարապետյանը անջատեց սարքն ու ասաց՝ «գնացինք»»,-ասել է Վարդևանյանը։