Հայաստանում փետրվարին գրանցված բարձր գնաճը պայմանավորված է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների թանկացմամբ․ ՀԲ

Փետրվարին Հայաստանում գնաճը կազմել է 4,3% (տարեկան կտրվածքով), մինչդեռ հունվարին այն կազմում էր 3.8%։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update- March 2026» զեկույցում։

Ըստ հետազոտության՝ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները, որոնք աճել են 6.5%-ով, կազմել են ընդհանուր գնաճի շուրջ 59%-ը։

Ալկոհոլային խմիչքների և առողջապահության ոլորտում գներն աճել են համապատասխանաբար 10,3% և 4,5%-ով․ այս կատեգորիաներից յուրաքանչյուրն ապահովել է ընդհանուր գնաճի մոտ 11%-ը:

Գնաճ է գրանցվել նաև տրանսպորտի (3,6%) և կրթության (8,3%) ոլորտներում: