Հայաստանում շինարարությունը աճում է, արդյունաբերությունը՝ նվազում
27 Դեկտեմբերի 2025, 17:35
Հայաստանը շինարարության ոլորտում ցուցաբերել է բարձր աճի տեմպեր, սակայն արդյունաբերության ոլորտում հետ է մնացել։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2025թ հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6%-ով։ Այդուհանդերձ, եթե ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական աճը կազմել է 1.3%, ապա Հայաստանում այն նվազել է 3%-ով։ Շինարարության ծավալը Հանրապետությունում աճել է 28.3%-ով։