Հայաստանում տեղի կունենա Վլադիմիր Սպիվակովի և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամների համատեղ համերգը
19 Ապրիլի 2025, 21:30

Երևանում՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, ապրիլի 30-ին տեղի կունենա Վլադիմիր Սպիվակովի և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամների համատեղ համերգը: Համերգը կոչվում է «Հնչեղ ապագա»:
Հայաստանը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը բեմում կներկայացնեն Էլեն Խաչիկյանը (դաշնամուր), Մարկ Մինասյանը (դաշնամուր), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Ինգա Հովհաննիսյանը (ջութակ), Մարի Դանիելյանը (դաշնամուր), Մարիամ Սմբատյանը (ջութակ), Մարտին Արշակյանը (եղջյուր), Սվետլանա Հակոբյանը (դաշնամուր):
Ռուսաստանից բեմ դուրս կգան երեք ներկայացուցիչներ՝ Մարիա Բելոկոպիտովան (դաշնամուր), Էմելի Ասլանովան (թավջութակ) և Եկատերինա Նայդենովան (ֆլեյտա):